Թուրքիան ունի Ս-400 համակարգերի կարիքը. Էրդողան
Թուրքիան ունի Ս-400 համակարգերի կարիքը։ Համաձայնագիրը կնքվել է եւ զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կիրականացվի ամենակարճ ժամկետներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Аnadolu-ն։
Էրդողանը հերթական անգամ մեղադրել է միջազգային հանրությանը ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի ջանքերի հարցում կողմանակալություն դրսեւորելու մեջ. «Ահաբեկչության դեմ պայքարում բոլոր երկրների ջանքերը ընկալվում են ինչպես պետք է, իսկ երբ հերթը հասնում Թուրքիային, արմատապես վերաբերմունքը փոխվում է»,–բողոքել է Էրդողանը։