1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հոկտեմբերի 2018թ., 00:00
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լեւոն Ալթունյանի շնորհիվ Բյուջեի դեֆիցիտը փակում ենք նոր վարկերով. Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկային միջոցներ Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին (Տեսանյութ) Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է Փորձել են սպանել Հայիթիի նախագահին Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ Ինչպես են ապրում ադրբեջանցի պաշտոնյաները (Լուսանկարներ) Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21 Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին Ջեյմս Բոնդին ծաղրել են կենգուրուով լուսանկարի համար «Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ Խիստ տարօրինակ և անհեթեթ նշանակումներ՝ հրաժարականից առաջ Գյումրու մանկատան մոտ զույգ նորածին երեխաներ են գտել Փաշինյանը մատների արանքով նայեց. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին Ռուսաստանի կոշտ արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին Մահացել է թուրքահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Քիմ Քարդաշյանը դիմահարդարման համար նոր փայլփլուն հավաքածու է թողարկել Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Փաշինյանի հրաժարականի մասին Իսկ Մայրապետյանին ինչո՞ւ եք ձերբակալել կամ այսպիսի՞նն է ձեր «նոր» Հայաստանը Ինչպես է ծիծաղը կապված մարդու գիտակցության հետ և ինչով է օգտակար. գիտական պատասխան ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Իսկ շնորհակալություն ո՞վ պետք է հայտներ Transparency-ին պահանջում է քրեական գործ հարուցել Մերկելի կուսակցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվելուց հետո առողջանում է Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին հղի՞ է Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով Մարիա Շարապովան մարզվում է Անգլիայի փողոցներում (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետին Ահաբեկչություն Ղրիմի քոլեջում Համաշխարհային բանկը պարզել է՝ որքան մարդ է աշխարհում ապրում օրական 5,5 դոլարից պակաս գումարով Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ Մայրը փրկել է որդուն ինքնասպանությունից՝ բացիկի օգնությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում․ ԱԳՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը Փաշինյանի միակ ընդդիմությունը «տնտեսության վիճակն ու հեռանկարն է». Կարեն Ադոնց Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները Կանադայի վարչապետը՝ հոր գրկին Ինչ քննարկումներ են եղել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուց առաջ Հիմա էլ Տիգրանն է որոշել Սուրենի լավության տակից դուրս գալ Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի». Յուվեցի Կարոյի եւ Ղարագյոզյանների ընտանիքները որոշել են խոսել Երազանքների հաստիք․ Սուրբծննդյան էլֆի դեր՝ Լապլանդիայում Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից Նախ կլսեն «վախեցած Հրաչին» Ավտոտնակներ, բնակարաններ, այլ եկամուտներ. նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել Ազատամուտցիները գյուղապետի հրաժարականի պահանջով այսօր կրկին փողոց են դուրս եկել Հոլիվուդում տեղադրվել է Ռիչարդ Բրենսոնի աստղը Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Մայք Փոմփեոն ժամանեց Թուրքիա Կատալոնիան աջակցություն է հայտնում մեկ տարի առաջ ձերբակալված անկախության առաջնորդներին Ամենամատչելի լեռնադահուկային հանգստավայրը Եվրոպայում. փորձագետներ Նիկոլ Քիդմանը բացահայտել է Թոմ Քրուզի հետ ամուսնության գաղտնիքը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա Իսպանիայում՝ 600 գրամը 8750 եվրո արժեցող պանիր է ներկայացվել Համացանցում քննարկում են Թրամփին, որը Մելանյային անձրևի տակ է թողել Կինեմատոգրաֆիայի ամենասեքսուալ հերոսները. հարցում Ամենավտանգավոր մթերքները. փորձագետներ Աշխարհի ամենամեծ օրգանիզմն ԱՄՆ-ում է Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին Արարատ Միրզոյանը համոզելու մասին Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան
Հարցում

Դպրոցը, տնօրենները եւ ընտրությունները

Ինձ համար շատ ցանկալի կլինի, որ տնօրենները որեւէ կերպ ներգրավված չլինեն քաղաքական պրոցեսների մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Որեւէ մեկը որեւէ տնօրենի չի կարող ասել, որ նա հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից, եթե նա դա չի ցանկանում: Եվ ընտրական պրոցեսին ներգրավվելը նույնպես մենք չենք կարող արգելել, դա ձեր ցանկությամբ է: Ինձ տնօրեններ են զանգում, ասում՝ կարելի՞ է ես ընդգրկվեմ հանձնաժողովի մեջ: Հարգելիներս, դա ձեր քաղաքացիական իրավունքն է՝ ընդգրկվել հանձնաժողովներում։ Բայց որեւէ մեկը դա ձեզ չի կարող պարտադրել։ Եթե դա ձեզ պարտադրում են, զանգեք նախարարություն եւ ասեք՝ մեզ պարտադրում են դա անել»,- հորդորեց նախարարը։

Տնօրեններին հետաքրքրեց հարցը, որ դպրոցներն ապաքաղաքականացնելու՝ կառավարության քայլերին հակառակ՝ ընտրատեղամասերը հենց դպրոցներում են։ Նախարարը պարզաբանեց. «Հիմա պետությունը լայն հնարավորություն չունի՝ մասնավոր հատվածից մեծ թվով տեղամասեր վարձակալելու համար: Մենք դրան ժամանակին կանդրադառնանք, կանցնենք դրան, երբ բավարար ֆինանսական միջոցներ ունենանք, որովհետև դա մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված։ Բայց եթե ուսուցիչն իր կամքին հակառակ ներգրավված չէ քաղաքական պրոցեսների մեջ, տնօրենը իր կամքին հակառակ չէ ներգրավված պրոցեսների մեջ եւ ինքը տեղամասում ուղղորդումներ չի անում՝ անկախ նրանից՝ իր դպրոցն է, թե՞ իր դպրոցը չէ, այստեղ որեւէ պրոբլեմ չկա, որ այդ տեղամասը դպրոցում է կամ մանկապարտեզում»:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ ականատես է եղել, թե ինչպես է տնօրենը քվեատուփի «գլխին կանգնած»՝ աչքով-ունքով ծնողներին «իշմարներ» տալիս: «Ա՛յ սա պրոբլեմ է: Եվ ձեր որոշ դպրոցներում դա տեսել եմ, այստեղ նստած տնօրենների մասնակցությամբ եմ դա տեսել։ Իրենք էլ դա լավ գիտեն։ Մենք սա պետք է բացառենք, սա վարկաբեկում է դպրոցը»,- հավելեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ թիվ 71 դպրոցում մի ուսմասվար աչք էր փակել բոլոր տեսակի խախտումների վրա՝ լցոնումից մինչեւ ուրիշի փոխարեն ստորագրելն ու ուրիշի փոխարեն քվեարկելը:

«Երբ ասացի, որ ամաչում եմ քո փոխարեն, որ վաղը գնալու ես ու աշակերտ կրթես՝ այս կեղծիքներով հանդերձ, տեսնեիք՝ տնօրենը ոնց էր փեշերը փռել ու պաշտպանում ընտրակեղծարար ուսմասվարին։ Սա խայտառակություն է, որ կար դպրոցում»,-շեշտեց նախարարը։

Նա նկատեց, որ վերջին գործընթացների արդյունքում զգալի ձերբազատվել են այս երեւույթից, եւ պետք է ամեն ինչ անել՝ վերջնականապես ձերբազատվելու համար:

«Ես չգիտեմ՝ որքանով նախկին իշխանավորները, օլիգարխներն ազդեցություն ունեն այս կամ այն դպրոցի վրա: Այդ դպրոցներում եղել եմ նախկինում եւ գիտեմ, որ ունեցել են նման ազդեցություններ: Այդ ազդեցությունները մենք զրոյացնելու ենք»,-ընդգծեց ԿԳ նախարարը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

website by Sargssyan