Իրանը կրճատում է նավթի արտահանումը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Թեհրանի դեմ պատժամիջոցների գործարկման շեմին Իրանից նավթի արտահանումը նախատեսվածից ավելի շատ է կրճատվել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերին իրանական նավթի արտահանումը կկրճատվի մեկ երրորդով, քանի որ բեռնափոխադրող ընկերությունները առավել վճռականորեն են հրաժարվում այդ երկրի ածխաջրածնային հումքի փոխադրումից։
Իրանի ազգային նավթային ընկերությունում (NIOC) սեպտեմբերին օրական 1․5 մլն բարել նավթի արտահանման կրճատում են նախատեսում, այնինչ հունիսին օրական 2․3 մլն բարել նավթ էր արտահանվում։