Առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա (Տեսանյութ)
Մոսկվայի կրկեսում առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա:
Դեպքը տեղի է ունեցել փորձերի ավարտին, երբ գիշատիչներն արդեն լքում էին մանեժը: Կենդանիները պետք է մանեժից դուրս գային հերթականությամբ, սակայն նրանցից մեկը որոշել է հարձակվել մյուսի վրա, որպեսզի կանխվի կենդանիների կռիվը, վարժեցնողները փակել են նրա ճանապարհը: Հենց այդ ժամանակ էլ առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա
Վարժեցնողը վնասել է ձեռքը, սակայն նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
Top-News.am