Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։
Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։
Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների վրա։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարեւորությունն Արցախի Հանրապետության եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը եւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել...
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։
Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։
Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների վրա։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարեւորությունն Արցախի Հանրապետության եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը եւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։