1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., 00:00
«Այդ պատժամիջոցներն անխոհեմ են և անարդյունավետ». Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին Բարի Ալիբասովն ու Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ամուսնացել են Փոթորիկը 366 մետր քշել-տարել է բնակելի տունը Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել Փիս անունով հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ) ԱՄԷ-ում կինը սպանել է իր սիրեցյալին ու նրա մնացորդները բրնձի հետ մատուցել բանվորներին Ինչի՞ վրա է Nissan-ի ձերբակալված ղեկավարը ծախսել ուրիշի փողերը Ինտերպոլը նոր ղեկավար ունի Եվրո-2020. Հայաստանը 5-րդ զամբյուղում է Հունաստանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է այրվում Կաշառք բաժանողների ձեռքերը կկտրեմ. Փաշինյանը` ապարանցիներին (Տեսանյութ) «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանվել է 10 միլիոն դրամով Թրամփը հսկայական կարողություն է կորցրել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը` ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ Անգլիայում թութակը, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը նմանակելով, հրշեջների է «կանչել» (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների տասնյակում են Կոսովոյում ֆուտբոլային հանդիպումից առաջ սուլել են Ադրբեջանի հիմնի ընթացքում (տեսանյութ) Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել և սպիտակ ֆոսֆոր կիրառել, կան զոհեր ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ԿԸՀ-ի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը. 8 մլն դոլարի համաձայնագիր Օլիվեր Կանը՝ «Բավարիայի» նախագահի գլխավոր թեկնածու Ինչո՞ւ են վերքերը ցերեկն ավելի արագ ապաքինվում, քան գիշերը Տղամարդը աղաթթուն լցրել է կնոջ դեմքին և մարմնին, դանակով հարվածներ է հասցրել Գլադիատորների պայքար՝ Ազգերի լիգայում (ծաղրանկար) Խորհրդարանում քննարկեցին նախագահին Բաղրամյան 26 վերադարձնելու մասին օրինագիծը Թուրքիայի արտգործնախարարը ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը «որոշված հարց» է համարում «Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվել է 30 մլն դրամով Հայտնի են «Շերեմետեւո» օդանավակայանում հայ տղամարդու մահվան մանրամասները Աստված մի արասցե, եթե որեւէ տեղ ընտրակաշառքի փորձ արվի եւ ես դա իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել Ռեփեր Pusha T-ի Տորոնտոյի համերգն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով Կարո՞ղ է արդյոք միլիոնատերը Գերմանիայի կանցլեր դառնալ Թրամփն արձագանքել է դստեր՝ անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության համար օգտագործելու փաստին Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին բենզինով լի շշով փորձել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել Լենա Նազարյանին դուր չեն գալիս քննադատությունները (Տեսանյութ) «Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ». Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին ՌԴ-ում մահացած կնոջը հրավիրել են իր իսկ թաղման համար դրամական վճար ստանալու ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Կատուն ոչնչացրել է հաղորդավարի բազմամիլիոնանոց առանձնատունը Ինչպես են գիրիպի վիրուսները վարակում մարդկանց Արիզոնայում փայլուն քարերով զգեստ հագած թռչուն են գտել Մեծահասակների համար ֆիլմերի աստղը եւ «Դոմ-2»-ի նախկին մասնակիցը վաճառում է մարմնի ինտիմ մասերը Արեւելյան Անտարկտիդայում ջերմության աղբյուր են գտել Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից Որքան է աշխարհի ուժեղագույն թենիսիստների 2018-ին վաստակած մրցանակային գումարը ՄԱԿ ծրագրի տնօրենը պաշտոնից հեռացել է պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ կատարած ծախսերի համար Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի Արկտիկական ծովերը սառցադաշտերի հալվելուց հետո ծանծաղել են ԱՄՆ-ում մուտանտ վիրուսների պահեստ է հայտնաբերվել ՀՀ նոր ԱԺ-ն իր աշխատան­քը կարող է սկսել՝ արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով ԱՄՆ դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ Այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել ենք «Ես ոչ թե բռնապետ եմ, այլ համեստ մարդ». Մադուրո Բակո Սահակյանն ԱՄՆ-ում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան վայրում նկարահանված տեսանյութը «Ես ունեմ Փաշինյանի «դաբրոն». Առաջին ընտրական տարածքում խաղաղ չէ ՔՊ-ի ներսում Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն են» որոշում Հայտնի են International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդը Արարատ Միրզոյանի ազգականն է Բժշկականի խորհրդում կրքերը եռում են. Իրար դեմ են ելել փոխնախարարները Հայտնի է, թե ով է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը «Քիչ խմեք». Թանկացումների նոր ալիք է սպասվում Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում ՔՊ-ի հետ Գիտնականները կազմել են մոլորակի ամենատաք երկրների ցանկը Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն Կես տոննա քաշով բրոնզե արձանը գողացել են. Նորիկ Մուրադյանը սթրեսից դիմել է Փաշինյանին ու Վանեցյանին «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր ԱՄՆ-ը ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամվա հարկադիր աշխատանքի են դատապարտել Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կառուցել. Փայլանը՝ թուրք նախարարին Հայտնի է աշխարհում հագուստի ամենատարածված թրենդը Հրապարակվել է ԲՀԿ համամասնական եւ տարածքային ցուցակը Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել Երբեք չեմ դիմել Վահան Շիրխանյանին. Արմեն Գևորգյան Արփինե Հովհաննիսյան. «Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան» «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների...» (Տեսանյութ) Շիրակի մարզի բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)
Հարցում

ՀՀԿ-ական նախկին գյուղապետի վտանգավոր ախորժակը կամ՝ ինչպես խաղալ հեղափոխական

Շատ անգամ կարդացել, լսել ենք, թե ինչպես են հեղափոխական ժամանակներում «հեղափոխական» դառնում նախկին վարչախմբի մեծ ու փոքր սյուները: Կարդում եւ լսում էինք, բայց մի տեսակ չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես է դա լինում: Հիմա մեր աչքի առաջ տեղի է ունենում նույնը: Ամեն դեպքում այսպես է Վայոց ձորի Եղեգիս նորաստեղծ խոշորացված համայնքում: 

Եղեգիս համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ եւ Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

Համայնքի կենտրոնը Շատինն է, չնայած նախապես որոշված էր, որ կենտրոն պետք է լինի Գետափը: Այսուհանդերձ, մի խումբ շատինցիների աղմուկ-աղաղակից հետո կառավարությունը տեղի տվեց, եւ համայնքի կենտրոն դարձավ Շատինը: Գետափ գյուղը Վերնաշենի եւ Գլաձորի հետ ստեղծեց Գլաձորի նոր, արհեստական համայնքը։

Նույն աղմկարարները վստահ էին, որ 2017-ի նոյեմբերին համայնքի ղեկավար է ընտրվելու Շատինի գյուղապետը՝ ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Տիգրան Խուդոյանը:

Վստահը՝ վստահ էին, բայց համայնքի մյուս գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ հարյուրավոր շատինցիներ (հետո ընտրությամբ պարզվեց), ուշադիր հետեւելով շատինցի «ակտիվիստների» եւ նրանց առաջնորդի գյուղապետական մեկ տարվա գործունեությանը, հասկացան, թե իրենց բնակավայրերին ինչ է սպառնում, եթե գյուղապետ ընտրվի Խուդոյանը: Հասկացան եւ գյուղապետի՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրեցին Քարագլուխ գյուղի ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Որքան մեծ եղավ Շատինի «ակտիվիստների», գյուղապետ, ՀՀԿ-ի, մարզի կառավարման-վարչական, ֆինանսական, տնտեսական, պատժիչ մարմինների, դեմքերի պաշտպանությունը վայելող Տիգրան Խուդոյանի եւ նրանց թիկունքում գործող լիբանանցի գործարար Հովհաննես Ստեփանյանի, նրա «Գեղաստղ» կազմակերպության՝ Թալինի կաթնաղբյուրցի տնօրեն Տիգրան Եղոյանի զարմանքը, երբ 2017թ. նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարավ Արթուր Ստեփանյանը: Նրանց բոլորի հաշիվները խառնվեցին։ Հատուկ ընդգծենք, որ այս ընտրության արդյունքները ոչ միայն ճանաչվել են, այլեւ որեւէ ձեւով չեն բողոքարկվել։

2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։ Մտել են, բայց շատինցի «ակտիվիստներն» այդպես էլ նորընտիր համայնքապետին, ավագանուն թույլ չտվեցին անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը եւ ներս մտնել Շատին՝ համայնքապետարանի շենք: Թքած ունենալով օրենքների եւ կայացած ընտրությունների վրա, առանց ավելորդ ամաչկոտության հայտարարեցին, թե համայնքի ղեկավար պետք է լինի միայն շատինցին, եւ որ մեկ ուրիշին թույլ չեն տա մտնել Շատինի գյուղապետարանի շենք (ըստ օրենքի՝ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը), եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նրանց ձեռքից բռնած բերեն համայնքապետարան:

Թվում էր, թե ընդամենը մի խումբ «դժգոհներ» երկար ժամանակ չէին կարող կաթվածահար անել նորաստեղծ համայնքի աշխատանքները, բայց պարզվեց՝ «բողոքավորները» շատ ավելի համառ են, հեռուն գնացող անձնական-խմբային նպատակներ ունեն։ Երկու Տիգրաններ՝ Խուդոյանը եւ Եղոյանը, փոխեփոխ սկսեցին հայտնվել առաջնագծում։ Նպատակների թվում էր տիրանալ Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող «Արատեսի դպրական կենտրոնի»՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատկանող, պետական սեփականություն հանդիսացող տարածքին:

Դժվար է ասել, թե ինչու են նրանք համոզված, որ շատինցիների այս խումբն ավելի մեծ իրավունքներ ունի, քան համայնքի մյուս բնակավայրերի բնակիչները, այսուհանդերձ, նրանց «պայքարը» եկավ եւ հասավ այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին, եւ հանկարծ ՀՀԿ-ականները դարձան «ակտիվ հեղափոխականներ», իրենց ներկայացրին որպես տուժածներ, իսկ ահա ընտրված համայնքապետին՝ ՀՀԿ-ական թալանչի, եւ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանից օգնություն աղերսեցին: 2018-ի թավշյա, սիրո եւ համերաշխության, Հայաստանով մեկ օրինականության հաստատման հեղափոխությունից հետո կրքերը պիտի հանդարտվեին, Շատինի փողոցը դառնար բանուկ-երթեւեկելի, եւ համայնքի խնդիրները ձեւակերպվեին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով որոշված կարգով, համայնքապետարանի ավագանու կողմից, հրապարակային, ստանալով բնակիչների, մարզպետարանի, կառավարության աջակցությունը՝ լուծումների փուլ մտնեին։ Այսպես պիտի լիներ հանրապետությունով մեկ։ Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա այն մինչ օրս որեւէ հստակ լուծում չի տալիս այս խնդրին, համայնքապետարանը շարունակում է գործել «փողոցում», անհասցե։

«Ակտիվիստները» իրենց կեղծ բողոքներով եւ անհասկանալի պահանջներով՝ գրեթե մեկ տարի փորձում են կաթվածահար անել մի ամբողջ համայնքի աշխատանք: Համայնք, որի վարչական տարածքը կազմում է շուրջ 47663 հա, որտեղ գտնվում է Եղեգիսի հրաշալի կիրճը, որը միշտ գրավել է տարբեր գործարարների ուշադրությունը։

Ինչպե՞ս կարող է պետությունը մի խումբ «համառների» թույլ տալ՝ խաթարել տասներկու գյուղից բաղկացած համայնքի աշխատանքները: Խնդիրը պետք է արագ եւ հստակ լուծում ստանա: Տեղացիները պատմում են, որ Շատինի բողոքավոր նախկին գյուղապետը փողոց է դուրս բերում միայն իր ազգականներին, այն էլ՝ ոչ բոլորին՝ նրանց, ում նպաստառու է դարձրել, եւ նաեւ մի քանի ուսանողի ծնողների, որոնց երեխաների ուսման վարձի վճարման հարցում այս կամ այն չափի աջակցություն է ցուցաբերել, իսկ գործարար Տիգրանը՝ իր կազմակերպության մեկ-երկու աշխատողների:

Տիգրանները եւ նրանց հովանավորյալները ոչ միայն Եղեգիս համայնքի, այլ նաեւ շատինցիների գերակշիռ մասի աջակցությունը չեն վայելում, բայց տիրապետում են լրատվական որոշակի գործիքների, ունեն հովանավորներ եւ կարողանում են «գրագետ աղմկել»՝ լուրեր տարածելով, թե իրենց «հարցին» դրական լուծում է խոստացել-սպասվում՝ շրջանառելով տարբեր անուններ:

Նրանք դեռ հույս ունեն, որ կան ուժեր, որոնց աջակցությամբ արտահերթ ընտրություններ կպարտադրեն համայնքին, կօգնեն գալ իշխանության, տիրություն անել համայնքում, այդպիսով՝ նաեւ Հերմոնում: Այժմ իրենց «պայքարին» տալով «հեղափոխական» բնույթ, մանիպուլացնելով լրատվամիջոցներին՝ հույս ունեն, որ իրենց զավթողական ծրագրերում կարժանանան կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը:

Տիգրան Եղոյանը համայնքի բնակիչ էլ չէ, իսկ Տիգրան Խուդոյանը, որ իրեն ներկայացնում է իբրեւ Եղեգիս համայնքի բնակչության շահերի պաշտպան, իրականում ներկայացնում է ընդամենն իր «ակտիվիստներին», գործարար հովանավորներին:

Նրանց տարածած զրպարտանքները Եղեգիսի հէկ-երի սեփականատերերից, հողատեր զավթիչերից, բարձրաստիճան զինվորական Հովիկ Օհանյանից եւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հանկարծ անցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հասցեին, այն դեպքում, երբ ոչ միայն Աշոտ Բլեյանի կողմից հայտարարված է, այլեւ փաստ է, որ Բլեյանը, նրա որեւէ մերձավոր Եղեգիսի կիրճում, Հերմոնում, թե իրավահաջորդ Եղեգիսի համայնքում, Արատեսում որեւէ սեփականություն, շինություն, հող, բիզնես, «փայ» չունեն, ո՛չ Բլեյանի, ո՛չ որեւէ մեկի անունով: Եթե որեւէ մեկին հայտնի է այլ տեղեկություն, մենք անաչառ կսկսենք լրագրական հետաքննություն։

Կեղծ լուրեր տարածելով, ոչնչի առաջ կանգ չառնելով, ճանապարհները փակել-բացելով, ահաբեկելով-շանտաժով, երկարաժամկետ կազմալուծելով Եղեգիսի ավագանու, համայնքապետի գործունեությունը, ինքնիրավչությամբ պետական մարմինների եւ պետական անձանց առաջ հանդես գալով՝ նրանք ձորի, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները եւ դրանց մեղավորներին թողել, հիմա էլ միայն թիրախ են դարձրել պետական սեփականությունը, փորձում են կանխել Արատեսում պետական սեփականություն դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի կառուցումը:

Ֆիզիկական ակտիվությամբ եւ վիրտուալ «ֆեյքերով» փորձելով ստեղծել տպավորություն, թե իրենք շատ են, ցանկանում են անձնական խնդիրներ լուծել՝ հավակնելով այլ, պետական կազմակերպության տնօրինման տակ գտնվող, նպատակային օգտագործման համար նախատեսված տարածքին։ Արատեսը Հերմոն գյուղի մի մասն է միայն, Արատեսում դպրանոց-կրթահամալիր ստեղծելու մասին բոլոր փաստաթղթերն առկա են: Այստեղ պեղումներ անելու անհրաժեշտություն չկա: Հիմա ոչ թե գոռգոռացողների առաջ տեղի տալու, Արատեսի ծրագիրը տապալելու, համայնքի աշխատանքները հաթվածահար անելու, այլ կոնկրետ քայլ կամ քայլեր անելու ժամանակն է:

Այս աղմկարարներից ով ով է, կիմանաք շատ շուտով։

Արատեսի դպրական կենտրոն, դպրոց բնության գրկում
Տեղեկանք

1989-ին Հայաստանի կառավարությունը նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար: Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվել է կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման տարածքը՝ կրկին պետական, ներգրավված կառավարության նույն որոշումով հաստատված, Վայոց Ձորի մարզի, Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում։ Նույն որոշումով Հայաստանի կառավարությունը պարտավորեցրել է.

ա) պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաեւ կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.

բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին պարտավորեցրել է ապահովել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:

2004թ. հունվարի 13-ի համաձայնագրով, Հերմոն համայնքի ղեկավարը ստանձնել է

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի պահակային պահպանություն՝ որպես միասնական տարածք.

• Արատեսում օտարման կամ վարձակալության հրապարակային սակարկության պայմաններով հաստատել, որ հողերի սեփականատերը (վարձակալը) Արատեսում կառուցապատման նախագծերը համաձայնեցնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հետ.

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհների կառուցում

Հ.Գ. - Այժմ, երբ կրթական կենտրոնի կառուցման աշխատանքները վերականգնվել են, երբ հրապարակված օրացույցով ամեն շաբաթ կրթահամալիրի դպրական կենտրոնում պատանիների-ուսուցիչների, խմբերը, ոչ միայն սեբաստացի, Արատեսում մասնակցում են կենտրոնի նորացման աշխատանքներին, երբ հրապարակված է դպրական կենտրոնում շուրջտարյա գործունեության` ճամբարների-ստեղծագործական հավաքների օրացույցը, եւ այս բոլորին կարող է հետեւել յուրաքանչյուրը դպրական կենտրոնի բլոգում, կրթահամալիրի հայտնի կայքում, ի՞նչ են որոշել Տիգրանները։ Կա՞ ներհամայնքային համաձայնության հնարավորություն, թե՞ ժամանակներն այսպիսին են, որ ոմանց թվում է, թե փաստերը ոչինչ են, եւ կարեւորը բարձր բղավելն ու փաստերը նենգափոխելն է, եւ եթե անդադար բղավեն, թե Բլեյանն Արատեսում, Արատեսի մոտ սեփականություն ունի կամ ՀԷԿ ունի, դրանից իրականությունը կփոխվի, կամ գոնե ժողովուրդն իրենց կհավատա:

Եթե մարդուն կեղծ եւ շինծու մեղադրանքներ են ներկայացնում, դրա համար հաստատ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի շատինցի «հեղափոխականների» վիրուսը երկրով մեկ չտարածվի:

Շատինցիները, ինչպես նաեւ համայնքի մյուս գյուղերի բնակիչներից ոմանք, ասում են, որ եթե շատինցի պարտված ՀՀԿ-ական գյուղապետը կանգ չառնի, չսթափվի, ապա ստիպված են լինելու հրապարակել Տիգրան Խուդոյանի գործունեությանը վերաբերող որոշ հետաքրքիր, անգամ շատ հետաքրքիր փաստեր:

Աշոտ Բլեյանը հեռանկարային ծրագիր է շարունակում իրականացնել: Մենք հիմա մի փուլում ենք, որ ինչպես 1989-1990-ին, պիտի պետական, համայնքային, մասնավոր մակարդակով աջակցենք դպրական կենտրոնի կառուցմանը-կայացմանը՝ որպես միջազգային բաց համահայկական բնապահպանական, հայրենագիտական, ազգագրական, մշակութային, ռազմամարզական, մասնագիտական ուսուցման, այլ ուսումնական նախագծերի շուրջտարյա գործող կենտրոն, որը նոր աշխատեղեր կապահովի նաեւ Եղեգիսի բնակիչների համար։

Սա, կարելի է ասել, քննություն է նոր կառավարության համար՝ մարզերում տիրող իրավիճակին տիրապետելու, տեղական իշխանիկների ախորժակը զսպել կարողանալու (կամ՝ չկարողանալու) շուրջ յուրատեսակ թեստ։ Այստեղ արդեն քայլը կառավարությանն է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

website by Sargssyan