Դեն Բիլզերյանը Արցախի ռազմական բազայում (տեսանյութ, լուսանկարներ)
Այս թեմայով
- Ես ձեր թիկունքում եմ ու հպարտանում եմ ձեզանով. Դեն Բիլզերյանը` հայ զինվորներին
- Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ)
- Տեսանյութ Դեն Բիլզերյանի խելահեղ երեկույթից
Ինչպես այսօր արդեն հայտնել է NEWS.am STYLE-ը, Դեն Բիլզերյանը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի հետ մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտ։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Արշավիր Ղարամանյանի Facebook-ի իր էջում հայտնվել են Դեն Բիլզերայանի լուսանկարները, որոնցում նա գտնվում է ռազմական բազայում:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները Դեն Բիլզերյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող «Տատի Պապիի» հուշարձան, եղել է զինվորական հրաձգարանում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ Շուշիում:
Բիլզերյանին ուղեկցում է նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան:
Պոկերի արքան ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունեցել: Այժմ Դենն իր ողջ խմբով գնում է ճաշելու, իսկ հետո եթե ժամանակը բավականացնի կայցելեն նաեւ Շուշիում գտնվող Հունոտի կիրճ առավել հայտնի որպես «Զոնտիկներ»: