«100%-ով արտադրված է Իրանում». Թեհրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանն օգոստոսի 21-ին Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը, որի օդաչուի խցիկում նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ երկրի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին հղումով, կործանիչը մինչ այս բարեհաջող փորձարկվել էր, իսկ այսօր կայացել է դրա առաջին ցուցադրական թռիչքը:
Նա ընդգծել է, որ կործանիչը համալրված է առաջադեմ տեխնոլոգիաներով, բազմանպատակ ռադարով: Պաշտպանության նախարարի խոսքով՝ կործանիչի բոլոր դետալները 100%-ով արտադրված են Իրանում:
Պաշտոնյան հավելել է, որ երկրի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի հրթիռային ծրագրի զարգացումը:
Նոր կործանիչը ներկայացվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև գերլարված հարաբերությունների ֆոնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրանական ռեժիմից» պահանջում է սառեցնել հրթիռային ծրագիրը, ինչին Իրանը կտրուկ դեմ է:
ԱՄՆ-ն օգոստոսին նոր պատժամիջոցներ է սահմանել իսլամական հանրապետության դեմ՝ ցանկանալով տնտեսապես մեկուսացնել Իրանին: