Հյուսիսային Իռլանդիայում արշավի ժամանակ երեխայի գլխին ոչխար է ընկել
Մեծ Բրիտանիայում դպրոցականն ընկերների հետ արշավից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Նա ուշագնաց է եղել, երբ լեռներում դեգերելու ժամանակ նրա վրա վերևից ոչխար է ընկել, գրում է lenta.ru-ն։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորն լեռներում՝ Հյուսիսային Իռլանդիայի հարավ-արևելքում։ Դեռահասների խումբն արշավի է գնացել, սակայն երբ նրանք մոտեցել են քարանձավին՝ նրանցից մեկի վրա ոչխար է ընկել։ Տղան կորցրել է գիտակցությունը, նրա ընկերներն արագ դեպքի վայր են կանչել փրկարարների։
Դպրոցականը ստացել է գլխի, պարանոցի, մեջքի, որովայնի ու ոտքերի շրջանում վնասվածքներ, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Փրկարարների խոսքով՝ ոչխարն անկման ժամանակ բոլորովին չի տուժել և փախել է դեպքի վայրից։