Արջը գնացել է գինու եւ օղու խանութ
ԱՄՆ-ի Բրիստոլ նահանգում գինու եւ օղու խանութի աշխատակիցները թույլ չեն տվել արջին ներս մտնել, հաղորդում է на NBC Connecticut-ը:
Կենդանին թափառել է կայանատեղիում եւ հայտնվել խանութի մոտ: Ավտոմատ դռները արձագանքել են նրա մոտենալուն եւ բացվել են: Արջը մտել է, բայց չի կարողացել ներսում հայտնվել, քանի որ վաճառողները հասցրել են փակել երկրորդ դռները:
Արդյունքում կենդանին մնացել է նախամուտքում: Քիչ անց խանութի առջեւ գնորդ է հայտնվել: Ծեր տղամարդն անհոգ մտել է նախամուտք, որից հետո վաճառողները նրան ներս են մտցրել եւ նորից փակել դռները: Միայն այդ ժամանակ տղամարդը նկատել է գիշատիչին: