ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվեց աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, սկանդալի կենտրոնում հայտնվել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար»։