Իտալիան պատրաստ է «ավելի կոշտ» մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իտալիան պատրաստ է «ավելի կոշտ» մոտեցում քննարկել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն՝ հավելելով, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է տեղեկություններ հաղորդել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որն էլ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերսկսման պատճառ էր հանդիսացել:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսումից հետո Իտալիան հույս ունի համակարգել ցանկացած նախաձեռնություն Եվրամիության գործընկերների հետ: Խոսելով Իրանում միջուկային իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական տվյալների մասին՝ Կոնտեն նշել է, որ խնդրել է նախագահ Թրամփին կիսվել հարցերով, որոնք մտահոգություն են առաջացրել անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ: «Ես ասացի, որ մենք պատրաստ ենք գնահատել ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, եթե Իրանի միջուկային համաձայնագիրն անարդյունավետ լինի»:
Իտալիան ավանդաբար Իրանի հիմնական առեւտրային գործընկերն է համարվում: Սակայն այս տարի Իտալիայում իր բիզնեսը փակեց իտալական էներգետիկ հսկա ENI ընկերությունը, իսկ Fiat Chrysler Automobiles-ը կրճատել է իր ներկայացվածությունը երկրում: