Ռուսաստանը դեմ չէ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն
Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ Է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Իսկ նոր ղեկավարության հետ (անկախ նույնիսկ այն բանից, թե ինչ ազգանուններ ունեն նրանք, որն Է նրանց կուսակցական պատկանելությունը) մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ: Դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել, մենք չենք դրանք խզել: Եթե վրացի գործընկերները պատրաստ լինեն այն բանին, որ դրանք վերականգնվեն, մենք, բնականաբար, չենք առարկի»,- ասել Է Մեդվեդեւը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հացազրույցում: Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի հարցն «այն խնդիրը չԷ, որն ընդմիշտ կանխորոշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բնույթը»:
Նա հիշեցրել Է, որ Վրաստանում այժմ ուրիշ կառավարություն Է: «Եվ եթե խոսենք (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ – խմբ.) Սահակաշվիլիի կարիերայի մասին, ապա այն, ամենայն հավանականությամբ, Վրաստանում ավարտված Է, ինչն, ինձ թվում Է, շատ լավ Է իր իսկ Վրաստանի համար»,- ընդգծել Է Մեդվեդեւը: