Բեն Լադենի մայրը պատմել է, թե ինչպես է որդին հայտնվել արմատական գաղափարների ազդեցության տակ
2001 թվականի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության կազմակերպիչ Ուսամա Բեն Լադենի մայրը Ալիյա Գանեմը պնդում է՝ իր որդին հայտնվել էր արմատական գաղափարների ազդեցության տակ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի համալսարանում։ Այս մասին նա հայտարարել է The Guardian թերթի հետ հարցազրույցում։
Պարբերականը նշել է, որ Բեն Լադենը այդ համալսարանում ծանոթացել է «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման անդամ Աբդուլա Ազամի հետ, որը հետագայում արտաքսվեց Սաուդյան Արաբիայից եւ դարձավ Ուսամայի հոգեւոր ուսուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ուսամա բեն Լադենը չեզոքացվել է 2011 թվականի մայիսի 2-ին Պակիստանի իր տանը ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության գործողության ժամանակ։ ԱՄՆ–ում Բեն լադենին համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը։