Գերմանական լրատվամիջոցները կորցրել են Մերկելին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յոախիմ Զաուերը առանց կնոջ ուղեւորվել է ալպիական լեռնադահուկային բուժավայր եւ հիմա ամբողջ Գերմանիային հետաքրքրում է՝ ո՞ւր է Մերկելը, գրում է The Times–ը։
Նյութում նշվում է, որ սովորաբար Մերկելը հանգիստն անցկացնում էր ամուսնու հետ, սակայն այս անգամ Զաուերը տեղավորվել է սովորոկան 4-աստղանի հյուրանոցում իտալական Զոլդեն լեռնադահուկային բուժավայրում առաջին ամուսնությունից ունեցած որդու հետ։
Times–ը հայտնում է, որ ինչ–որ կարեւոր իրադարձություն կանցլերի գրաֆիկում չկա մինչեւ օգոստոսի 20-ը։
Bild գերմանական թերթը փնտրել է Մերկելի «անհետացման» հնարավոր պատճառները, որոնք թվում՝ ամուսնական ճգնաժամից մինչեւ գաղտնի առաքելություն։
«Օգնե՛ցեք։ Ո՞ւր է մեր կանցլերը»,–գրել է գերմանական Express–ը։
Բավարիական Augsburger Allgemeine թերթը ենթադրել է, որ Մերկելը կարող է զբաղված լինել իր սիրելի ուտեստի՝ կարտոֆիլային ապուրի պատրաստմամբ։ Մեկ այլ պատճառ է նշվում՝ նա կարող է մոր՝ Հերլինդ Կասների կողքին լինել, քանի որ մայրը, որոշ լրատվամիջոցների տվյալներով առողջական խնդիրներ ունի։