ԱՄՆ սենատորները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել
ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ են ներկայացրել` ի պատասխան ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության, Ղրիմի բռնակցման, Սիրիայում վարած քաղաքականության:
Փաստաթուղթը նախատեսում է նոր սահմանափակումներ ռուսաստանյան մի շարք քաղաքական գործիչների և օլիգարխների նկատմամբ, պատժամիջոցները կհարվածեն տնտեսության էներգետիկ և ֆինանսական ոլորտներին:
Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ պատժամիջոցների ռեժիմը կխստացվի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի նախագահը «չհրաժարվի կիբերհարձակումներից, զորքը դուրս չբերի Ուկրաինայից և չդադարեցնի Սիրիայում քաոս առաջացնելու փորձերը»:
Փաստաթուղթը նաև կպահանջի զեկույց Վլադիմիր Պուտինի ակտիվների և անձնական ունեցվածքի մասին, ով, ըստ որոշ պնդումների, լինելով Ռուսաստանի նախագահ՝ մեծ կարողություն է կուտակել:
Կրեմլն առայժմ չի մեկնաբանել ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը: