Էրդողանի պատճառով Թուրքիան տնտեսապես չի տարբերվելու Սուդանից. Կարո Փայլան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ամերիկացի հոգեւորականին պատանդ պահելու պատճառով ԱՄՆ–ի պատժամիջոցների հետեւանքներին։
Կարո Փայլաննը Twitter–ի իր էջում գրել է. «Հոգեւորական Բրանսոնին պատանդ պահելու հետեւանքով ԱՄՆ–ը պատժամիջոցներ սահմանեց Արդարադատության եւ ՆԳ նախարարի դեմ։
Պատանդների առեւտրով զբաղվելու ընթացքում Թուրքիան քաղաքականապես եւ տնտեսապես չի տարբերվի Սուդանից»։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Քրեյգ Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։