Վատիկանը անընդունելի է համարում մահապատիժը այլևս ցանկացած հանգամանքում
Վատիկանը, պաշտոնապես փոփոխելով իր վարդապետությունը, մահապատիժը անընդունելի է համարում ցանկացած հանգամանքներում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մահապատիժը անընդունելի է, քանի որ ոտնահարում է անձի անձեռնմխելիությունը և արժանապատվությունը», - հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Reuters-ի տվյալներով՝ նոր փոփոխությունները կարող են դժգոհությունների ալիք բարձրացնել ԱՄՆ-ում, որտեղ մեծ թվով կաթոլիկներ մահապատժի կողմնակից են: