Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել՝ Չինաստանում չինուհի կնոջը ճապոնուհի անվանելու համար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը ներողություն է խնդրել իր չինուհի կնոջից՝ Լյուսիայից։ Բանն այն է, որ որպես Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Չինաստան առաջին այցի ժամանակ նա կնոջը պատահաբար ճապոնուհի է անվանել։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հանթը շփոթվել է՝ չինացի գործընկերոջն իր ընտանիքի՝ Չինաստանի հետ կապերի մասին պատմելիս։
«Իմ կինը ճապոնուհի է․․․ Իմ կինը չինուհի է։ Սարսափելի է այդպիսի սխալ անելը»,-ասել է նա։
Ներկաները ծիծաղել են, իսկ նախարար ներողություն է խնդրել՝ ասելով, որ քիչ առաջ ճապոներեն էր շփվում։
«Արտաքին գործերի նախարարների համար թիվ 1 կանոնը՝ երբ դուք չինացիներին անգլերեն պատմում եք ձեր կնոջ գեղեցկության մասին, որը ճապոներեն եք ներկայացրել, մի՛ շփոթեք դրանք։ Ներողություն բազմաչարչար տիկին X-ից»,-ավելի ուշ Twitter-ի իր էջում գրել է նախարարը։
Հետո նա լուսանկար է հրապարակել, որտեղ Փարիզում կնոջ համար ծաղկեփունջ է ընտրում։