Վաշինգթոնը չեղյալ չի հայտարարի Մոսկվայի դեմ պատժամիջոցները. Թրամփ
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգթոնը չեղյալ չի հայտարարի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հաղորդում է AP-ն:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ ասուլիսում ամերիկացի առաջնորդը նշել է, որ պատժամիջոցները չեն փոխվի, չնայած Մոսկվայի խնդրանքին: Կոնտեն Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ առաջինն է անդրադարձել այդ թեմային, նշելով, որ պատժամիջոցների վերացումը «անիմաստ» կլիներ:
Թրամփը քննադատել է նաեւ Գերմանիային նրա համար, որ նա որոշել է օգտագործել ռուսական գազատարը (Հյուսիսային հոսք-2), բայց միեւնույն ժամանակ, իր գնահատմամբ, բավականաչափ չի վճարում պաշտպանության համար: