Զինված հարձակում Երեւանում. թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեւանում, այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն եւ զենքը պահելով օպերատոր, 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։