Պայթյուն Ադրբեջանում
Չորս մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հաղորդվում է, որ դեպքի վայրում այրվել է մեկ մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա։