Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները. Էրդողան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները և միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիան կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն անընդունելի են, նշել է Էրդողանը:
«Իրանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկերներից մեկն է»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա ընդգծել է Թուրքիայի և Իրանի հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դա այդպես էլ կմնա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:
Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները: