Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ Վահագն Հարությունյանն
ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր
դիմումի համաձայն։
Հրամանագրի տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։
Վահագն Հարությունյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես
կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2014
թվականի սեպտեմբերին, ավելի վաղ ղեկավարել էր 2008 թվականի մարտի 1-2-ի
իրադարձությունների գործով քննչական խումբը: 2015-ի սեպտեմբերին նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: