1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 10 դեկտեմբերի 2018թ., 00:00
Ամերիկյան հետախուզական արբանյակի ուղեծիր արձակումը չեղարկվել է մեկնարկից վայրկյաններ առաջ Facebook-ն արգելել է սեքսի հետ կապված ակնարկները Թայվանցի մոդելը ցնցել է ձկան շուկան (ՏԵսանյութ) Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել «Հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա (տեսանյութ) Գարիկ Մարտիրոսյանի տիկինը ամուսին Ձմեռ պապից թանկարժեք նվեր է խնդրել Ռուսաստանն աշխարհում երկրորդն է՝ ըստ զենքի վաճառքի Ճերմակաբաշ ձին համացանցի աստղ է դարձել (լուսանկարներ) «Դեղին անթև բաճկոնները» Մակրոնի կուսակցության անունով գիլյոտին են տեղադրել փողոցում (լուսանկարներ) Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների խմբի ուղղությամբ. կա զոհ և տուժածներ Կիևի օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և դուրս եկել թռիչքուղուց Չինաստանում 2.5 հազար տարվա ոսկեզօծ մարտակառք է հայտնաբերվել (տեսանյութ) Ցտեսություն, թախիծ (մաս 5-րդ ) Ձայների հաշվարկն ավարտված է․ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինեն երեք քաղաքական ուժ Մարզերում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 70 տոկոսով, իսկ ՀՀԿ-ն ունի 4,2 տոկոս Ըստ ԿԸՀ-ի «Իմ քայլը» ստացել է ընտրողների ձայների 70, իսկ ՀՀԿ-ն 3.8 տոկոսը Հաշվել են քվեների 6 տոկոսը եւ «Իմ քայլն» առաջին տեղում է 68,1 տոկոսով Քվեաթերթիկների 1,9 տոկոսի հաշվարկով ՀՀԿ-ն ստացել է ձայների 3,7 տոկոսը Քվեաթերթիկների 0.22-ի մշակմամբ «Իմ քայլը» առաջատարն է 61.7 տոկոսով Ընտրություններին մասնակցեց 1 մլն 260 հազար 840 ընտրող Ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Կտրված լեզու և կոտրված ատամ․ Աուգսբուրգի դարպասապահը խաղացել է ցավալի վնասվածքով Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում Քաթարի էմիրը հրաժարվել է մասնակցել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ տարիքս միայն թիվ է Ժամը 18:00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ Պահանջելու ենք անհապաղ ազատել Քոչարյանին․ ազդարարվում է հանրահավաքային պայքարի սկիզբ Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի քվեարկել Անհայտ անձը ծրարներից հանում է քվեաթերթիկը, ստուգում, նորից տեղադրում ծրարում (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը՝ զինծառայողների շարային կարգով քվեարկելու մասին Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն ընտրող «Դատախազությունն ուղղակի պարտավոր է հարցաքննության հրավիրել Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ». Արթուր Ղազինյան Մեսին գնել է 15 միլիոն դոլարանոց ինքնաթիռ Քվեարկել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով․ «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Սանտա Կլաուս իրականում չկա. ամերիկացուն ձերբակալել են երեխաներին ճշմարտությունը բացահայտելու համար Հելսինկյան կոմիտեն Մասիսում, Գյումրիում և մի քանի այլ վայրերում ընտրախախտումներ է արձանագրել Գարեգին երկրորդ․ «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար» Եղանակը Հայաստանում. տեղումները կդադարեն ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00 -ի դրությամբ. ստացվել է 37 ահազանգ Հույս ունեմ՝ վերջապես կգնես այն տունը, որը խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք. Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկեց Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս «Արսենալը» կողմնորոշվել է Օզիլի տրանսֆերային արժեքի հարցում Նաիրա Զոհրաբյանը բողոքում է մարզպետի գործողություններից, իսկ Նիկոլ Փաշինյանը արդարացնում Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը խայտառակ ցածր է. բոյկո՞տ, թե՞ անտարբերություն Սերժ Սարգսյանի խորհրդավոր լռությունը Ահա այսպիսի ընտրախախտումներ Թիվ 7/45 ընտրական տեղամասում իրարանցում է «Խելքով» հայ հակահեղափոխականները մասնակցում են Բելգիայում ընթացող զանգվածային ցույցերին (Տեսանյութ) Երեւանի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժին. Ծառուկյան Զինծառայողները հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Այս ընտրությունները կլինեն ապագայի համար․ Արմեն Սարգսյան Ի՞նչ են արել «Իմ քայլի» քվեարթերթիկների հետ 22/26 ընտրատեղամասում Դանիել Իոնիսյանն էլ իրեն դրեց հետաքննիչի, ոստիկանի եւ դատավորի տեղ Օրվա կինոնկարը. «Ընտրությունների օրը» Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել՝ տանը նստելն է. Վիգեն Սարգսյան Ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից. Վարուժան Ավետիսյան Եթե Մուկուչյանն է ասում, ապա նրան պետք է հավատալ. Ընտրությունները ընթանում են բնականոն Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է Ամենա-ամենա ընտրությունները Իրանի քաղաքացուհիները Թբիլիսիի օդանավակայանում կալանավորվել են թմրամիջոցներ տեղափոխելու համար «Դեղին բաճկոնների» ցույցերը Ֆրանսիայում (լուսանկարներ) Թրամփը սեր է խոստովանել Ֆրանսիային՝ «դեղին բաճկոնների» կարգախոսների համար Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս հաղթեց Փարիզում սկսել են բարիկադներ կառուցել Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը Աշխարհում ամենաորոնվող նարկոբարոնին, որն ամբողջությամբ փոխել էր դեմքը, ձայնով են ճանաչել Ադամանդակուռ ինքնաթիռը «պայթեցրել» է համացանցը Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը կարողացավ գժտեցնել ամուսնուն եւ արքայազն Վիլյամին ՀՀ ԱԳ նախարարը ոգեւորված է Մամեդյարովի հետ հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից Վազգեն Մանուկյան. «Սա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնել անիրավական և կործանել այն» 37 հազար դոլար գտած եւ այն տիրոջը վերադարձրած աղջիկը ջավախցի Կարինեն է Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին ապրում Հայաստանում Արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի․ դատավորների միության հայտարարությունը Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել
Հարցում

Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել

Առաջին անգամ անցկացվեցին Պուտինի եւ Թրամփի երկկողմ բանակցություններ: Մինչ այս համաշխարհային առաջնորդները հանդիպել էին միայն միջազգային համաժողովներում՝ 2017-ի հուլիսին Համբուրգում «քսանյակի խմբի» գագաթնաժողովում եւ 2017-ի նոյեմբերին Դանանգում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժղովում: Հանդիպման վայր էր ընտրվել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին:

Ամերիկյան լրատվամիջոցների եւ քաղաքական բոմոնդի արձագանքը


«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար», «դավաճանություն», «խայտառակություն»: Ամերիկյան քաղաքական բոմոնդն այսպիսի բացականչություններով է ընդունել Հելսինկիում Պուտինի հետ զրույցի արդյունքներով Թրամփի ելույթը:

«Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Բավական չէ, որ Թրամփի մեկնաբանությունները տկարամիտ են, նա ամբողջությամբ Պուտինի գրպանում է: Հայրենասեր հանրապետականներ, որտե՞ղ եք»,- «Թվիթերի» իր էջում ի պատասխան հարց է հնչեցրել ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը:

«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար»՝ այսպիսի սուր մեկնաբանությամբ է հանդես եկել Washington Post-ը: Հոդվածի հեղինակ Գրեգ Սարջենթը պնդում է, որ Հելսինկիում հադիպումից շահել է միայն Ռուսաստանի նախագահը, ում համար կարեւոր էր արդեն դրա փաստն ինքնին, որ նվազեցնի Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը:

Ամերիկացի դեմոկրատների գլխավոր խոսափող CNN հեռուստաալիքը Թրամփի իր քննադատությամբ ավելի հեռուն է գնացել: «Հնարավոր է՝ դուք տեսնում եք ռուս առաջնորդի առջեւ ամերիկացի նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը, որը ես երբեւէ տեսել եմ»,- վրդովվել է հեռուստահաղորդավար Անդերսոն Քուփերը:

Դեմոկրատ սենատոր Ջոն Մակքեյնը նույնպես Թրամփի ելույթն անվանել է «իր հշողության մեջ եղած ԱՄՆ նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը»: Իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Թրամփին կոչ է արել «լսող սարքի» առկայությունը ստուգել իրեն նվիրված ֆուտբոլի գնդակում եւ ընդհանրապես՝ թույլ չտալ, որ այն «հայտնվի Սպիտակ տանը»:

Այս ամռան գլխավոր դիվանագիտական իրադարձության արդյունքները

Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը իրենց չեն կաշկանդել ոչ մի պարտավորությամբ՝ ո՛չ բանավոր, ո՛չ առավել եւս գրավոր. հանդիպումից հետո ամփոփիչ հաղորդագրություն չի եղել, չնայած դիվանագիտական լեզվում հավանաբար ձեւակերպումներ կգտնվեն պաշտոնական լեզվի փոխադրելու այն, ինչի մասին նախագահները խոսել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջուկային զենք

«Մենք 2 երկրներ ենք, որոնք տնօրինում են միջուկային ամբողջ պոտենցիալի 90 տոկոսից ավելին, եւ սա ինչ-որ լավ բան չէ: Սա այնքան էլ լավ բան չէ, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հարցում մեր դիրքը լավացնենք»,- հանդիպման մեկնարկին հայտարարել է Թրամփը: Գագաթնաժողովի շրջանակում ամենագլխավոր թեմաներից մեկն է դարձել փոխադարձ զինաթափման եւ ապամիջուկայնացման թեման: Պուտինը նույնպես նշել է այս թեմայի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ ռուսական կողմը ԱՄՆ նախագահին է փոխանցել առաջարկներով համապատասխան գրառում: Խոսքը զինաթափման, տիեզերքում զենք տեղակայելու եւ շատ այլ հարցերի մասին է, ասել է Պուտինը:

Անվտանգության ապահովում

Պուտինն առաջարկել է վերաստեղծել հակաահաեկչության խումբը, շարունակել սերտ համագործակցել կիբեռանվտանգության թեմայով, ինչպես նաեւ փոխգործակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցերում:

Սիրիա եւ Իրան

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են այս հարցում [Սիրիայում խաղաղ գործընթացի] առաջնորդություն ստանձնել եւ կազմակերպել ճգնաժամի հաղթահարման հարցը: Ռուս եւ ամերիկացի զինվորականները փորձ եւ համատեղ կապեր են մշակել»,- հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել է, թե չի հաջողվել առաջընթացի հասնել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում: Թրամփն իր ելույթում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ճնշումը կպահպանվի:

Ուկրաինա

Պուտինն ընդգծել է «Մինսկի համաձայնագրերի բարեխիղճ իրականացման կարեւորությունը»: ԱՄՆ-ն կարող է ավելի վճռականորեն պնդել եւ այդպիսով տրամադրել Ուկրաինայի ղեկավարությանը հետեւել դրանց»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, եթե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում կարգավորվի «Նավթոգազ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ կոնֆլիկտը: Թրամփն իր խոսքում շրջանցել է այս հարցը:

Ղրիմ

Ղրիմի հարցը նույնպես չի հաջողվել կարգավորել: Չնայած ռուսական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Թրամփը կարող է Ղրիմը որպես ռուսական ճանաչել, ԱՄՆ նախագահի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Ռուսաստանի դիրքորոշումը եւս մնացել է անփոփոխ, որի համար Ղրիմի պատկանելության հարցը փակված է, հայտարարել է Պուտինը:

Ռուսական միջամտությունն ԱՄՆ ընտրություններին

Այս հարցում երկու երկրների ղեկավարները գրեթե ամբողջությամբ համակարծիք էին: Պուտինը պահպանում էր Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ եւ կրկնում էր այն, ինչ ասել էր ավելի վաղ. «Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ ընտրություններին, դրա որեւէ ապացույց չկա»,- հայտարարել է Պուտինը: Թրամփը եւս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ ինքը հայտնել է Պուտինին իր պահանջների մասին եւ բացատրություններ է ստացել, որ որեւէ դավադրություն չի եղել, դեմոկրատները պարզապես պարտվել են ընտրություններում, հայտարարել է Թրամփը:

Պատասխանելով ամերիկացի լրագրողների հարցերին, որոնք ամենից շատ մտահոգված էին հենց այս թեմայով՝ նախագահները հայտարարել են այդ մեղադրանքների անբավարար լինելու մասին: «Այսօրվա բանակցությունները ցույց տվեցին հարաբերությունները բարելավելու միասնական ցանկությունը»,- հայտարարել է Պուտինը:

Իր ելույթում Թրամփը հատուկ ուշադրություն է հատկացրել նրան, որ չի տրվի դեմոկրատների եւ ամերիկյան լրատվամիջոցների հոսանքին: «Քաղաքական ռիսկը ես կվերցնեմ իմ վրա՝ խաղաղություն ապահովելու համար: Ես, որպես նախագահ, մտածում եմ այն մասին, թե ինչն է ավելի լավ ԱՄՆ-ի եւ ժողովրդի համար»,- ասել է Թրամփը` բացատրելով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Հեռանկարները

Երկու կողմերն էլ կարող են այս հանդիպումը ներառել ակտիվում: Թրամփը շարունակում է բալանս պահպանել արտաքին քաղաքականության դաշտում: ԵՄ-ի, Կանադայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության համատեքստում ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է բարելավումներ ցույց տալ այլ ոլորտներում, եւ Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս որպես առաջնահերթ գործընկեր: Բացի այդ, Թրամփն անընդհատ քննադատում է ամերիկյան ընտրություններում «ռուսական հետք» փնտրելու թեման, Ռուսաստանի հետ կապված օրակարգում նրան անհրաժեշտ է նոր թեմատիկ շրջադարձ առաջարկել, ինչը եւ նա անում է: Ավելի լավ է, որպեսզի նրա քննադատները քննարկեն գագաթնաժողովի արդյունքները եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր վեկտորի զարգացումը, քան՝ վերջին նախագահական քարոզարշավի նեգատիվը:

Ի վերջո, արտաքին քաղաքական հաջողությունները դրական ազդեցություն ունեն Թրամփի վարկանիշի վրա, որը վերջերս առաջին անգամ գերազանցել է Օբամայի ցուցանիշները պաշտոնավարման նույն ժամանակահատվածում: Գագաթնաժողովի ձեռքբերումները մեծացնում են Թրամփի վստահության ցուցանիշը՝ հետագա գործողությունների անցնելու համար:

Ինչպես նշել են փորձագետները, ռուսական կողմը ավելի քիչ էր հետաքրքրված էր այս գագաթաժողովով. հանդիպումն ավելի շատ պետք էր ԱՄՆ-ին:

Սակայն դա չի նշանակում, որ ռուսական կողմը որեւէ օգուտ չի ստացել անցած միջոցառումից: Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովն է՛լ ավելի մեծ պառակտում է առաջացնում Արեւմուտքի հակառուսական դիրքորոշման մեջ: Ավելի վաղ Bloomberg-ում գրել էին, որ «Թրամփն աշխարհը հրում է Պուտինի ձեռքերի մեջ»՝ ակնարկելով, որ Եվրամիության երկրներն ավելի բարյացակամ են դարձել Ռուսաստանի նկատմամբ. այժմ Թրամփը եւս նրանց թվում է: Բացի այդ, ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջոցով Ռուսաստանը կարող է հասնել ԱԱ-2018-ի հաջողության ամրապնդմանը, որի ընթացքում Ռուսաստանին հաջողվեց լրջորեն փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում: Պուտինին հաջողվեց նաեւ առաջադիմել այն հարցերում, որոնք առաջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանին:

Թրամփին եւ Պուտինին հաջողվեց հասնել գլխավորին` փոխել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման վեկտորը, որոնք վերջերս միայն վատթարանում էին: Թրամփը դեմ առ դեմ բանակցություններից հետո ասել է, որ «սա լավ սկիզբ է», գագաթնաժողովը կարող է օգտագործվել որպես հետագա առաջընթացի հիմք, եւ դա նշանակում է, որ այն իրականացրել է իր առաքելությունը:

website by Sargssyan