Իրանցի կնոջը 20 տարվա ազատազրկման են դատապարտել հանրային վայրում գլխաշորը հանելու համար
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանցի կինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ հանրային վայրում պարտադիր համարվող գլխաշորը հանելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 42-ամյա Շափարք Շաջարիզադեն ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ Թեհրանի փողոցներից մեկում գլխաշորը հանելու ու այն ցուցադրաբար փայտյա ձողին որպես դրոշ ամրացնելու պատճառով: Այդպիսով՝ կինն իր բողոքն էր հայտնել պարտադիր գլխաշոր կրելու օրենքի դեմ:
Հայտնի է, որ Շափարք Շաջարիզադեն գրավի դիմաց ազատ էր արձակվել ապրիլին, երբ գործին միջամտել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ հայտարարելով, որ կնոջը կեղծ մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի ու մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինը 20 տարվա ազատազրկման մասին հայտնել է իր անձնական կայքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Իրանի իշխանությունները գլխաշորը հանրային վայրերում հանելու համար ձերբակալել են 29 կնոջ: