Խայտառակ շոգերը վերադառնում են. ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 12-ը կբարձրանա 4-5 աստիճանով
Հայաստանի տարածքում հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, հուլիսի 13-14-ը նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև զգուշացնում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: