Դիմակավորված անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանի տարածք և գողացել ոչխարներին
Աննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` նշելով, որ այն նկարահանված է ԵԿՄ նախկին նախագահ, կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող տարածքում:
«Երեկ գիշեր մի խումբ դիմակավորված անձինք զինված մտել են ու սպառնալուքով հափշտակել ու քշել տարել սարում (ամառային արոտավայր) գտնվող ոչխսրի հոտը։ Սա ի՞նչ է, կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացու գույքը կարող են հափշտակել ատանց որևէ պատժի։
Նշեմ նաև, որ ԵԿՄ վարչության նախագահի աշխատասենյակից էլ անհետացել են թանկարժեք իրեր՝ գրիչներ և այլն»,-գրել է Աննա Թովմասյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:
Կարճ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը եւ հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ: