1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 10 դեկտեմբերի 2018թ., 00:00
Համակարգչային խաղերն ու համացանցը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը Սովորություններ, որոնք ծերացնում են մաշկը Ամանորյա Comedy club. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ պարը «մանղալի» մոտ Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրենքը Կարգելվի բժիշկներին և ուսուցիչներին ծաղիկներից բացի այլ նվեր տալը ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր 102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով (տեսանյութ) «Մեզ փորձում են կրկնակի հարկել». ավտովաճառողների ակցիան ՊԵԿ-ի դիմաց Նախնական. Ովքե՞ր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով Կաթի նոր արտասովոր հատկություն Ճապոնիայում թույլատրել են օտարերկրացիների աշխատանքի ընդունել Սթրիփ ակումբի մենեջերն Արագածոտնում երրորդն է ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը «Իմ քայլը» դաշինքին ձայն տված 150 հազար քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին Մանրամասներ Կոտայքի մարզում չորս անձի դանակահարության դեպքի մասին Կանադայի ՌԾՈՒ-ն Լատինական Ամերիկայի ափերին ավելի քան 17 տոննա կոկային է առգրավել Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիային թույլ է տվել միակողմանի կերպով դադարեցնել «Բրեքզիթ»-ը Դոդոնը կրկին հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Մեծերի համար նախատեսված ֆիմի աստղ Բերկովան փախել է հինգերորդ ամուսնուց Բուզովան երկրպագուներին նոր կերպարով է ներկայացել Իրավապահների կողմից իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ Բրիտանացին 5 դոլարով պատահաբար գնել է 4000 տարեկան թաս Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը․ Տիգրան Մուկուչյան Անքնությամբ տառապող մարդիկ նման են շիզոֆրենիկների Տիգրան Մուկուչյանն անձամբ է զրուցել Հունան Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ուղղորդել է ընտրողներին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում Որն է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի տարբերությունը Ջեյ Լոն ընտանիքի հետ զարդարում է տոնածառը Հոլիվուդի «վետերան» Քըրք Դուգլասը նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը (լուսանկարներ) Երկարատև վազքը վնաս է առողջությանը Դեմբելեն դարձյալ ուշացել է «Բարսելոնայի» մարզումից Հարսնացուն նիհար եւ գեր հյուրերի համար զգեստներ է հորինել եւ խայտառակվել Մակրոնը «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» կներկայացնի իրադրությունը կարգավորելու համար ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները` թուրքական լրատվամիջոցներում Թրամփը համաձայնել է Պենտագոնին 750 մլրդ դոլար հատկացնել. CNN Նոր հակաբիոտիկ են ստացել իշամեղվի թույնից Հիշենք ոչ վաղ անցյալը. Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը Չինացի գիտնականները ստեղծել են բազմակի օգտագործման թուղթ Առաջին անգամ ցուցադրել են Պուտինի դստերը Նախնական արդյունքներով՝ նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր Մտնում ենք սեփականության վերաբաշխման փուլ 2018-ի լավագույն լուսանկարներն՝ ըստ Reuters -ի Հատուկ ծառայությունների տվյալները՝ Եվրոպայի համար իրանական հրթիռների սպառնալիքի մասին. Die Welt Թաիլանդի թագավորը գլխավորել է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Ֆեդերիկա Մոգերինի․ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամբ կուռ հանձնառությունը Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է Արտասահմանյան լրատվամիջոցները՝ ՀՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների մասին Ամերիկյան հետախուզական արբանյակի ուղեծիր արձակումը չեղարկվել է մեկնարկից վայրկյաններ առաջ Ռիգայի փողոցներով հազարավոր Սանտա Կլաուսներ են վազել (Տեսանյութ) Ամենավտանգավոր կոշիկները համարվում են հողաթափերը Հնդիկ մեծահարուստի դստեր հարսանեկան արարողությանը կմասնակցեն Բեյոնսեն եւ Հիլարի Քլինթոնը Facebook-ն արգելել է սեքսի հետ կապված ակնարկները Թայվանցի մոդելը ցնցել է ձկան շուկան (ՏԵսանյութ) Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել «Հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա (տեսանյութ) Գարիկ Մարտիրոսյանի տիկինը ամուսին Ձմեռ պապից թանկարժեք նվեր է խնդրել Ռուսաստանն աշխարհում երկրորդն է՝ ըստ զենքի վաճառքի Ճերմակաբաշ ձին համացանցի աստղ է դարձել (լուսանկարներ) «Դեղին անթև բաճկոնները» Մակրոնի կուսակցության անունով գիլյոտին են տեղադրել փողոցում (լուսանկարներ) Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների խմբի ուղղությամբ. կա զոհ և տուժածներ Կիևի օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և դուրս եկել թռիչքուղուց Չինաստանում 2.5 հազար տարվա ոսկեզօծ մարտակառք է հայտնաբերվել (տեսանյութ) Ցտեսություն, թախիծ (մաս 5-րդ ) Ձայների հաշվարկն ավարտված է․ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինեն երեք քաղաքական ուժ Մարզերում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 70 տոկոսով, իսկ ՀՀԿ-ն ունի 4,2 տոկոս Ըստ ԿԸՀ-ի «Իմ քայլը» ստացել է ընտրողների ձայների 70, իսկ ՀՀԿ-ն 3.8 տոկոսը Հաշվել են քվեների 6 տոկոսը եւ «Իմ քայլն» առաջին տեղում է 68,1 տոկոսով Քվեաթերթիկների 1,9 տոկոսի հաշվարկով ՀՀԿ-ն ստացել է ձայների 3,7 տոկոսը Քվեաթերթիկների 0.22-ի մշակմամբ «Իմ քայլը» առաջատարն է 61.7 տոկոսով Ընտրություններին մասնակցեց 1 մլն 260 հազար 840 ընտրող Ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Կտրված լեզու և կոտրված ատամ․ Աուգսբուրգի դարպասապահը խաղացել է ցավալի վնասվածքով
Հարցում

Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31):

Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

website by Sargssyan