Վրաստանի նախագահի վիրավոր փեսան հրաժարվում է համագործակցել քննության հետ
Թբիլիսիում անցյալ գիշեր վիրավորված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի փեսա Մինդիա Գոգոչուրին հրաժարվում է քննության հետ համագործակցել: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Անհայտ անձինք հրազենից վիրավորել էին 28-ամյա Գոգոչուրին:
Արդյունքում, Գոգոչուրին ազդրերի, ծնկների եւ կրունկների շրջանում ստացել էր մի քանի հրազենային վերքեր: Հանրապետական հիվանդանոցի բժիշկները, որտեղ նա տեղափոխվել էր, վիրահատվել են նրան: Այժմ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, Գոգոչուրին կտրականապես հրաժարվում է խոսել տեղի ունեցածի մանրամասների մասին:
«Չնայած դրան, ներքին գործերի նախարարությունը դեպքի վայրում իրականացնում է օպերատիվ քննչական գործողություններ, ինչպես նաեւ մեղավորներին բացահայտելու եւ ձերբակալելու համար», - նված է հայտարարության մեջ: