ՌԴ-ում հաշվարկել են՝ որքան գումար են հայրենիք ուղարկում ներգաղթյալները
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանում ԱՊՀ-ից ներգաղթյալները հայրենիք են ուղարկում եկամուտների 40 տոկոսը: Այդ մասին են վկայում Western Union վճարային համակարգի և ՌԴ Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության համատեղ հետազոտության տվյալները, գրում է sputnik-tj.com-ը:
Ուղարկողների մեծ մասը 24-ից 40 տարեկան տղամարդիկ են՝ միջին մասնագիտական կրթությամբ: Ռուսաստանում նրանք զբաղված են շինարարության, առևտրի, կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 209 միլիոն դոլար: Ադրբեջանցիներն իրենց երկիր են ուղարկել 191 միլիոն դոլար, իսկ ուկրաինացիները՝ 158 միլիոն դոլար:
Հայրենիք ուղարկվող գումարների ցուցանիշով ԱՊՀ երկրների շրջանում առաջին տեղը զբաղեցնում է Ուզբեկստանը: Այդ երկրի քաղաքացիները Ռուսաստանից հայրենիք են ուղարկել 726 միլիոն դոլար:
Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստանից հայրենիք են ուղարկել 487 միլիոն դոլար՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Երրորդ տեղում է Ղրղզստանը՝ 435 միլիոն դոլարով:
Ղազախստան է ուղարկվել 143 միլիոն դոլար: