Բլոգերը հղի է ձևացել հասարակական տրանսպորտում՝ ստուգելով, թե ով կզիջի իր տեղը (տեսանյութ)
Բրիտանացի բլոգեր Աննա Ուայթհաուսը հղի է ձևացել և ստուգել՝ քանի մարդ կզիջի իր տեղը հասարակական տրանսպորտում: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է YouTube-ի SWNS TV ալիքում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, սոցիալական փորձարկումն անցկացվել է Լոնդոնի մետրոյում: 36-ամյա կինը կեղծ «փորիկ» է փակցրել իր վրա և հղի ձևացել, այնուհետև կանգնել զբաղեցրած նստատեղերի դիմաց: Պարզվել է, որ ոչ բոլոր ուղևորներն են պատրաստ իրենց տեղը զիջել ապագա մայրիկին:
Նշվում է, որ 10-ից ընդամենը 4 ուղևոր է առաջարկել իր տեղը «հղի» բլոգերին: Եվս մեկ մարդ համաձայնել է կանգնել միայն այն բանից հետո, երբ կինն ուղիղ դիմել է նրան այդ խնդրանքով:
Ուայթհաուսի խոսքով՝ իրեն ցնցել է այս վերաբերմունքը հղի կանանց նկատմամբ:
«Իմ փորձով հասկացա, որ մարդիկ իրենց շուրջը նայելու համար չափազանց տարված են իրենց հեռախոսներով կամ չեն առաջարկի իրենց տեղը, մինչև չխնդրես», - պարզաբանել է բլոգերը:
Կինը նաև խորհուրդ է տվել ապագա մայրիկներին՝ ինչպես օգտվել հասարակական տրանսպորտից հղիության ուշ փուլերում: Նա խորհուրդ է տվել տեսողական կոնտակտ հաստատել ուղևորների հետ ու խնդրել նրանց կանգնել: