Գյանջայի քաղաքապետը ենթարկվել է զինված հարձակման
Երեկ ուշ երեկոյան Ադրեջանի Գյանջա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վալիեւի նկատմամբ:
Նախնական տեղեկությունների համաձայն, քաղաքապետի վրա ատրճանակից կրակ է բացել հետախուզման մեջ գտնվող հանցագործը: Հարձակման արդյունքում վիրավորվել է քաղաքապետի թիկնապահներից մեկը: Վալիեւը հարձակման հետեւանքով չի տուժել:
Իրավապահներին հաջողվել է հենց տեղում վնասազերծել հանցագործին:
Top-News.am