Բաքվի մետրոպոլիտենը փակ է
Այսօր՝ հուլիսի 4-ին Բաքվում ավտոբուսներն աշխատում են հատուկ ռեժիմով, քանի որ մի ամբողջ օր մետրոպոլիտենը փակ է լինելու:
Բաքվի մետրոպոլիտենի եւ Ադրբեջանի կապի եւ տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարությունից պարզ է դառնում, որ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է դեռ հուլիսի 2-ին, ժամը 19-ին՝ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով, իսկ այսօր էլ վտանգավոր է գնացքների շահագործումը, քանի որ հոսանքը մատակարարվում է ընդհատումներով:
Մետրոպոլիտենի բացը օրվա ընթացքում կփորձեն լրացնեն ավտոբուսները:
Top-News.am