Ադրբեջանցի լրագրողն ուղիղ եթերում հազիվ է խուսափել ուղղաթիռի հետ բախումից (տեսանյութ)
Ադրբեջանցի լրագրող Էլմիրա Մուսազադեն հազիվ է փրկվել դժբախտ պատահարից՝ ուղիղ եթերում հրաշքով խուսափելով ուղղաթիռի հետ բախումից։
Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, Մուսազադեն հատուկ ռեպորտաժ է վարել ադրբեջանական ԶՈւ-ի օրվա առթիվ, երբ տոնակատարություններին մասնակցող ռազմական ուղղաթիռները ցածր թռիչք են կատարել նույն տարածքում։
Ուղղաթիռի թևն անցել է լրագրողի ուղիղ գլխավերևով՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար։ Մուսազադեն, սակայն, շարունակել է եթերը։