Աֆրիկայում պրոֆեսիոնալ լացողների են վարձում հուղարկավորության ժամանակ սգալու համար (տեսանյութ)
Աֆրիկյան Գանայում տարածված մասնագիտություններից մեկը պրոֆեսիոնալ լացողի մասնագիտությունն է, որին տիրապետող կանայք իրենց ապրուստը վաստակում են տարբեր հուղարկավորությունների այցելելով: Այս մասին հայտնում է BBC-ն, որը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Աֆրիկայում:
Աֆրիկուհիները նշում են, որ շատերը չգիտեն ինչպես լաց լինել և ինչ ասել, երբ կորցնում են իրենց հարազատներից որևէ մեկին: Պրոֆեսիոնալ լացողներից մեկը՝ Ամի Դոքլին, մարդիկ իրեն խնդրում են այցելել հուղարկավորության և լաց լինել իրենց փոխարեն:
Ամին հուղարկավորության ժամանակ իր գործը կատարում է այլ կանանց հետ միասին: Նրա խոսքով՝ իրենք բոլորն էլ կորցրել են իրենց ամուսիններին, ինչից հետո որոշել են միավորվել և օգնել այն մարդկանց, ովքեր լացել չգիտեն:
BBC–ի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ։