Ալիևը շնորհավորել է Էրդողանին ու հրավիրել նրան Ադրբեջան
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը։
Աղբյուրը նշում է, որ Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարն իր շնորհավորանքներն ու մաղթանքներն է հղել թուրք գործընկերոջը։ Ալիևն ընդգծել է, որ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիան գրանցել է «զգալի տնտեսական հաջողություններ ու ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակում»։
Հայտնի է, որ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանին հրավիրել է Ադրբեջան, ինչին Թուրքիայի նախագահը դրական է արձագանքել։ Սպասվող այցի ժամկետներն ու այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալներով՝ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը: