Երեւանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեւանում հունիսի 22-ին գողություն է կատարվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել 42-ամյա Կալիս Ադամյանը եւ հայտնել, որ գիշերը իր շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են կայանված վիճակում գտնվող, իրեն պատկանող Mercedes մակնիշի 322 GG 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Կ. Ադամյանն էլ աշխատում է Երեւան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ: