Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուները պարել են հայկական երգի հնչյունների ներքո (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուները պարել են հայկական «Մի գնա» երգի հնչյունների ներքո: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Instagram-ի հայկական էջերից մեկում: Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, Մոսկվայի Նիկոլսկայա փողոցում երկրպագուները, ծածանելով աշխարհի տարբեր երկրների դրոշները, պարել ու հատվածներ են երգել Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգից: Նշվում է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենասկզբից Նիկոլսկայա փողոցը դարձել է Ռուսաստան ժամանած երկրպագուների ամենասիրելի վայրերից մեկը: «Մի գնա» երգը հրապարակվել է YouTube-ում 2016 թվականի ամռանը։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։