Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը և նրա հայուհի կինը՝ Տաթև Մանուկյանը, Բրյուսելում իրենց հյուրերին ներկայանում են որպես «Էնգելյաններ»՝ «յան» վերջավորությունն ավելացնելով եվրապատգամավորի ազգանվանը:
Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Հիանալի է հյուրընկալվել Էնգելյանների մոտ Բրյուսելի իրենց բնակարանում», - գրել է Բալայանը՝ կից լուսանկար հրապարակելով, որում պատկերվում է նրանց բնակարանի մուտքը: Իսկ դռան վրա պատկերվում է «Էնգելյաններ» հայերեն գրությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Էնգելն ու Տաթև Մանուկայնն ամուսնացել են անցյալ տարվա հունիսին Արցախում: