Ոստիկանները վաղ առավոտից խուզարկում են քրեական հեղինակությունների և օրենքով գողերի տները
Մեր տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից, ոստիկանները քրեական գործի շրջանակներում «խուզարկություն-օպերացիա» են սկսել: Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվել քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի, ինչպես նաեւ մյուս քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում:
ՀՀ ոստիկանությունից չհերքեցին մեր տեղեկությունները, խոստանալով մանրամասներ ներկայացնել առաջիկայում: