ԱՄՆ սենատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող պաշտպանական բյուջեի նախագծին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ սենատն ընդունել է 2019 թվականի համար նախատեսված պաշտպանության ոլորտի բյուջեի նախագծի իր տարբերակը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու դեպքում, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ Թուրքիայի և ՌԴ-ի միջև նման խոշոր գործարքի իրականացումը փաստացի հակասում է 2017 թվականին ընդունված Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցությանը հակազդելու մասին օրենքին։
«Նախագահը պետք է բարեխղճորեն կիրառի այս օրենքը՝ գործի դնելով համապատասխան պատժամիջոցներ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որը կապ ունի նման խոշոր գործարքի հետ», - ասված է փաստաթղթում։
Պաշտպանության ոլորտի բյուջեի տվյալ նախագիծը մեկն է երկուսից, որոնք ներկայացված են ամերիկացի օրենսդիրների դիտարկմանը՝ համապատասխան որոշման համար։ Երկրորդ նախագիծը ստորին պալատի նախաձեռնությունն է ու արդեն հաստատված է տվյալ պալատի կողմից։
Երկու նախագծերն ի վերջո նախատեսվում է միացնել իրար ու դնել վերջնական քվեարկության։
Հայտնի է, որ բյուջեի նախագծի՝ ստորին պալատի տարբերակում խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ С-400-ի գնման դեպքում Թուրքիային ամերիկյան զինատեսակների մատակարարման հարցի մասին է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային:
2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար: