Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին ազատ է արձակվել 30 օր կալանքի տակ գտնվելուց հետո
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել 30 օր վարչական կալանքից հետո, որը սահմանվել էր իր նկատմամբ մայիսի 5-ին Մոսկվայում բողոքի ակցիաների կազմակերպման կարգը խախտելու համար: Այդ մասին հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Մայիսի 5-ին Նավալնին Մոսկվայի Տվերի դատարանի կողմից դատապարտվել է վարչական կալանքի՝ Վլադիմիր Պուտինի նախագահական չորրորդ ժամկետին նվիրված «Նա մեր թագավորը չէ» բողոքի ակցիայի կազմակերպման համար:
Ռուսաստանում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1600 մարդ: Ակցիաների կազմակերպման համար պատասխանատվության է ենթարկվել Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի 30 աշխատակից: