Ադրբեջանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 12-ի ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա: Այդ մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը:
«Հունիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Այցի ծրագրի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում:
ТАСС-ի տվյալներով՝ Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: