1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., 00:00
Google-ը եւ Facebook-ը տուգանք կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ-ի դաշնային դատարանը հետաձգեց Մայքլ Ֆլինի դատավճռի հրապարակումը Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Չինական քաղաքում կարգելվի տոնել Ամանորը Աշխատավարձ պահանջող մեքսիկացի բժիշկները պատանդ են վերցրել նահանգապետի կնոջը ԵԱՏՄ երկրներում ապրանքները մակնշումներ կունենան «Շերեմետեւոյում» հայի են ձերբակալել Քիմ Քարդաշյանը հետեւում է դստեր ցուցումներին Օրվա մերկ հերոսուհին եւ գինովցած Զեմֆիրան. Բոնդարչուկի նախկին կնոջ տարեդարձը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է 128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից Զանգվածային բախում՝ NBA-ի խաղում Վալերիյ Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կնշանակվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Գինու շուկայում միայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագր­վել է 0.2 տոկոս թանկացում Իրանում նավթի ու գազի 40 նոր հանքավայրէ հայտնաբերվել Բոլոր գերատեսչությունների աշխատակիցները սպասողական վիճակում են. օպտիմալացումից հետո նրանք կարող են զրկվել աշ­խատանքից ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Մամեդյարովի հայտարարությանը Հայտարարությունները փաստում են, որ Արցախի հարցով արդեն որոշակի հարցերի շուրջ համաձայնության են եկել Բաքվում գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը. Դավիթ Բաբայան Էքստրեմալ Սանտա՝ Բեռլինից (տեսանյութ) Արաս Օզբիլիսի գոլը նպաստեց «Վիլեմ Երկրորդի» վստահ հաղթանակին Մարիխուանան կօրինականացնեն Թրամփի հետ սեքսի մասին հայտարարած պոռնոաստղը` PlayBoy-ի էջերում Գերմանացին ստեղծել է հեռախոսի յուրահատուկ «անվտանգության բարձիկ» (տեսանյութ) Էրդողանն իրեն քննադատած լրագրողին` անվանել է «անբարոյական» ու «անդաստիարակ» Դպրոցներից մեկում աշակերտների ծեծկռտուքի պատճառով մեկ երեխա տեղափոխվել է հիվանդանոց Հաղորդման ժամանակ ռուս հեռուստահաղորդավարը ջրով լի բաժակը շպրտել է լեհ փորձագետի վրա (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանի «բարդ» ընտրությունը (լուսանկար) Արտակարգ դեպք Շիրակի մարզում Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը Քրեական հեղինակությունները կրկին ժամանել են Հայաստան Անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ինքնագլուխ հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ «Կարմիր գծին ենք մոտենում». Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին Միլոուքիի կենդանաբանական այգին հավաքել է տարվա ամենածիծաղելի կադրերը (տեսանյութ) Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության կորուստները Լիլիթ Մակունցը` ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գոռ Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին, Նարեկ Աբգարյանը եւս հաղթեց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Թուրքիային Patriot ՀՀՊ կվաճառի Քվեարկությունների նոր կարգ` ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից Մխիթար Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին. Ծառերի նախատոնական սպանդ Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում Հանձնել ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում ԱԺ-ում անգամ կահավորման հարցով է Փաշինյանը զբաղվում Առողջապահության նախարարի նոր թեկնածուին առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը Գարիկ Մարտիրոսյանին լավ «տապակել են» ТНТ –ի նոր շոուի ժամանակ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից Հայաստանը՝ 2018 թվականի երկիր Դեպրեսիան ծխախոտից ոչ պակաս է վնասում առողջությունը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Ապրիլյան պատերազմում հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Փաշինյանի խորհրդական է նշանակվել ՍԵնսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից Հիշեցին «Քինգ Դելյուքսի» խայտառակ գործի մասին Երգիչներին, երաժիշտներին մտցնում են հարկային դաշտ. Ռեստորանների գները կտրուկ կբարձրանան Դավիթ Բաբայանը` 6 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալու մասին Ալիև. «Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք» Ձյունածածկ պատմական Անին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կինը փորձել է գազալցակայանում լիցքավորել էլեկտրական Tesla-ն (տեսանյութ) Պորոշենկոյի եկամուտը 2018թ. ընթացքում մոտ 12 անգամ ավելացել է Ամերիկյան հոկեյի ակումբի երկրպագուները ռեկորդային քանակով խաղալիքներ են նետել սառույցին. (տեսանյութ) «Սպիտակ»-ը դուրս է մնացել «Օսկար»-ի համար պայքարից 16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել. պարզվել է` նա 28 տարեկան է Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ ավտոարշավորդի առողջական վիճակից Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը ՌԴ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերգեյ Կոպիրկին Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին (Լուսանկար) Չինաստանում տղամարդը կուլ է տվել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ գողացված վզնոցը (լուսանկարներ) ՌԴ-ի քաղաքացիության տրամադրման կարգը կփոփոխվի Երեսպաշտություն է, երբ պաշտոնից հեռացնում ես հրամանատարին, քանի որ նրա խոսնակը հանդգնել է ոչ ասել քո թիմի անդամի հիմարությանը Մոսկվայի «Սպարտակը» խաղերին միշտ պատրաստվում է շոգեբաղնիքում` աղջիկների հետ Պորոշենկոն մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել Ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը (Տեսանյութ) Ուկրաինան երկարացրեց ՌԴ-ի հետ առևտրի սահմանափակումը Ալրաղացի Լյովիկի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին ՔՊ-ում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ Նկարիչների միությունն այսուհետ եւս դարձավ հեղափոխական, նկարներն էլ կարվեն դուխով Ի՞նչ նպատակ են հետապնդում մարուքյանականներն Արցախում Հանրայինում Վահագն Թեւոսյանին փոխարինեց Պետրոս Ղազարյանը Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին
Հարցում

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Մանե Թանդիլյանը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

Սիրելի հայրենակիցներ,

Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։
Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։
Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար։

Եղե՛ք երջանիկ, և խաղաղությու՛ն մեր սահմաններին․․․

Հարգանքով՝ Մանե Թանդիլյան

website by Sargssyan