Թերեզա Մեյին խնդրել են ընտրել Թրամփի եւ Թրյուդոյի միջեւ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին խնդրել են ընտրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջեւ:
Խորհրդարանական Քրիսպին Բլանտի՝ «Թրյուդո,՞ թե՞ Թրամփ» հարցը, ծիծաղի պայթյուն է առաջացրել Համայնքների պալատում, որտեղ Մեյը ներկայացնում էր G7 գագաթաժողովի արդյունքները: «Ես համոզված չեմ, թե ինչպիսի գործողությունների մասին է նա հարցնում այդ երկու անձանց հետ կապված»,- ժպտալով պատասխանել է Մեյը, ինչը օրենսդիրներին ստիպել է ավելի բարձր ծիծաղել: Իսկ նրանցից մեկը՝ Աշխատանքի նախկին նախարար Քրիս Բրայթնը, բղավել է՝ «համբուրել, ամուսնանալ»: