Նատալյա Օրեյրոն երգել է ռուսերեն ու պարել «կոկոշնիկով» (տեսանյութ)
Սիրված ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն հրապարակել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված United by Fate երգի պաշտոնական տեսահոլովակը, որում գեղեցկուհին երգում է մի քանի լեզվով՝ անգլերեն, իսպաներեն ու ռուսերեն, ինչպես նաև պարում է ավանդական ռուսական գլխազարդով՝ «կոկոշնիկով»:
Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, իր երգում Օրեյրոն բոլորին կոչ է անում վեր բարձրացնել ձեռքերն ու ռուսերեն սեր է խոստովանում:
Հայտնի է, որ տեսահոլովակը YouTube-ում հավաքել է մոտ 1 մլն դիտում:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը: