Հատուկ Ալիևի համար մինչև ցորենի դաշտեր ասֆալտ են տեղադրել (լուսանկարներ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ասֆալտ են տեղադրել մինչև ցորենի դաշտ, որպեսզի նա տեսախցիկների առաջ կարողանա դիպչել ցորենի հասկերին:
Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է Twitter-ի իր էջում՝ հրապարակելով Ալիևի լուսանկարը:
Նշվում է, որ Ադրբեջանում նախատեսվում է ներդնել մոտ 820 միլիոն ամերիկյան դոլար 45 «ագրոայգու» ստեղծման համար, Ալիևի խոսքերով, ներկրումներից կախվածությունը նվազեցնելու համար: