Ռուսաստանն ուժեղացնում է Թուրքիայից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարման հարցում հսկողությունը
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն ուժեղացնում է Թուրքիայից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարման հարցում հսկողությունը՝ ստուգումների ընթացքում հայտնաբերված կարանտինային ռիսկերի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ գերատեսչության հաղորդագրությանը հղումով։
Տարեսկզբից ի վեր Թուրքիայից Ռուսաստանի տարածք հասցված արտադրանքի ստուգումների ընթացքում «Ռոսսելխոզնադզոր»-ը կարանտինային օբյեկտների հայտնաբերման 195 դեպք է գրանցել։
«Այդ իսկ պատճառով ծառայությունը միջոցառումներ է ձեռնարկել ՌԴ տարածք Թուրքիայից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարման հարցում հսկողության ուժեղացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։