Արտակարգ դեպք Գորիսում. ոստիկանները բաժնում ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդո՞ւն
asekose.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը: